Request a Painting
Եթե Դուք մեր կայքում կամ ցուցասրահում չեք գտել ձեր փնտրած Կրկնօրինակը կամ Հեղինակային աշխատանքը, կամ տվյալ կրկնօրինակը ցանկանում եք ունենալ այլ չափով կամ յուրահատուկ պահանջով ու որոշակի փոփոխությամբ ապա.
- Ուղարկեք մեզ տվյալ կտավի և դրա հեղինակի անունը (և/կամ լուսանկարը), կտավի նախընտրելի չափերը և այլ պահանջները, եթե այդպիսիք կան:
- Այնուհետև մենք կուղարկենք պատվերի գինը և ձեր կողմից պատվերի հաստատման ու կանխավճարի կատարման պահից կսկսենք իրականացնել պատվերը, որը կարող է տևել 2-3 շաբաթ:
- Պատվերն իրականացնելիս սկզբում ընտրվում են յուղաներկերը, վրձիններն ու կտավը, ապա տվյալ ոճում մասնագիտացված հմուտ նկարիչը քայլ առ քայլ սկսում և ավարտում է աշխատանքը: Պատրաստ լինելուց հետո կտավն անցնում է չորացման պրոցես, ապա և փաթեթավորվում և առաքվում:
- Մինչ առաքելը մենք հաճախորդին ենք ուղարկում(լուսանկարը) կամ ցուցադրում ավարտված աշխատանքը, եթե կան դիտողություններ, ապա կատարվում են համապատասխան շտկումներ, որից հետո նոր միայն պատվերը հանձնվում է մեր թանկագին հաճախորդին:
Հեղինակային աշխատանքների դեպքում մեզ հայտնեք տվյալ հեղինակի և նրա համապատասխան աշխատանքի անունը, որը դուք ցանկանում եք և մենք կփորձենք շուկայում գտնել ու Ձեզ առաջարկել այդ աշխատանքը:
Լուսանկարներից յուղաներկով կտավի վրա կրկնօրինակման, ինչպես և դիմանկարների համար սեղմեք վերևի մենյուի “”Painting From Photo” կոճակը:
