Oil Paintings from Photos

 

ArtGallery.am կարող է Ձեր նախընտրելի լուսանկարը հավերժացնել կտավի վրա յուղաներկով ու կատարված բացառապես ձեռքով:  Նման կտավներով կարող եք զարդարել Ձեր բնակարանը կամ աշխատասենյակը, նման կտավը կարող է լինել լավագույն նվերը ձեր հարազատներին:

 

Ինչպես թագավորները, թագուհիները, նախագահներն ու արիստոկրատներն են իրենց դիմանկարը պատվիրելով հավերժացնում կտավի վրա, այդպես էլ Դուք այժմ կարող եք պատվիրել Ձեր դիմանկարը ցանկացած ֆոտո նկարից, որը կիրականացվի բարձրորակ մասնագետի կողմից Յուղաներկով Կտավի վրա:



 

Կարող եք պատվիրել նաև  ցանկացած թեմայով ֆոտոնկարից՝ ընտանեկան, հարսանեկան, շենքի, բնապատկերի, աբստրակտ, ընտանեկան կենդանու, ավտոմեքենայի… մի խոսքով ձեր հավանած ցանկացած լուսանկարից Կրկնօրինակում կտավի վրա – յուղաներկով:

 

Ինկատի ունեցեք, որ լուսանկարներից կրկնօրինակելիս հանարավոր է իրականացնել ձեր յուրահատուկ պահանջները՝ օրինակ համատեղել, փոխլրացնել մի քանի նկարներ, ի տարբերություն լուսանկարի, որից կատարվում է կրկնօրինակումը, կրկնօրինակված տարբերակաում փոխել վայրը, ֆոնը, գույները, մարդկանց ու օբյեկտները,  հանել կամ ավելացնել դետալներ և այլ փոփոխություններ:

Original oil painting Original photo Custom portrait oil painting

 

 

Ինչպես սկսել՞

  1. Ուղարկեք մեզ լուսանկարը(ները), որից կամ որի հիմքի վրա պետք է կատարվի կրկնօրինակումը:
  2. Նշեք կտավի ցանկալի չափերն ու դիրքը՝ հորիզոնական թե ուղղահայաց:
  3. Նշեք ձեր յուրահատուկ պահանջները, եթե այդպիսիք կան, օրինակ՝ ֆոնի, գույնի, դետալների և այլ փոփոխությունների մասին:
  4. Այս ամենն ունենալուց հետո մենք կուղարկենք տվյալ պատվերի իրականացման գինը:
  5. Այնուհետև, երբ Դուք կհաստատեք պատվերը և կիրականացնեք կանխավճարը, մենք կսկսենք աշխատանքը և մոտավորապես 1-3 շաբաթից ավարտելուց հետո ձեզ կցուցադրենք կամ կուղարկենք ավարտված աշխատանքի լուսանկարը և եթե դիտողություններ չլինեն կհանձնենք կամ կառաքենք այն ձեր նշած հասցեով:

 

 

 

 


468 ad