About Us
Ողջույն և Բարի գալուստ ArtGallery.am Պատկերասրահի կայք:
ArtGallery.am մասնագիտացված է Աշխարհահռչակ նկարիչների կտավների Կրկնօրինակների(Ռեպրոդուկցիաների) և տաղանդավոր նկարիչների Հեղինակային աշխատանքների վաճառքով:
Հայտնի կտավներ ու դրանց հավաքածուներ ունենալը միշտ եղել է գերհարուստների հոբբին, սակայն աշխարհում վաղուց դա հասանելի է բոլորին՝ ռեպրոդուկցիաների միջոցով, իսկ այժմ արդեն հայաստանցիներին ք. Երևան, Նալբանդյան 17 հասցեում:
Մեզ մոտ կգտնեք Աշխարհահռչակ վարպետների հայտնի աշխատանքների բարձրորակ Կրկնօրինակները, որոնք
- Բացառապես ձեռքի աշխատանք են՝ կատարված Յուղաներկով Կտավի վրա
- Ներմուծված են Ամերիկայի ու ԵՎրոպայի՝ ոլորտի բազմափորձ ընկերություններից
- Կրկնօրինակվել են ակադեմիական նկարչական կրթությամբ, երկարամյա (նվազագույնը 5 տարի) կրկնօրինակման փորձ ունեցող պրոֆեսիոնալ նկարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացած է իր ընտրած ոճում
- Իրականացվել են՝ օգտագործելով միայն բարձրորակ վրձիններ, կտավ ու յուղաներկ (Winsor & Newton, Rembrandt, Maries and Grumbacher)
Բացի հայտնի աշխատանքների կրկնօրինակներից մեր սրահում ներկայացված են նաև պրոֆեսիոնալ, տաղանդավոր հայ և այլազգի հայտնի, անհայտ ու նորահայտ, ժամանակակից ու դասական գեղանկարիչների, գծանկարիչների, ֆոտոնկարիչների, քանդակագործների Հեղինակային աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գոծեր, ինչպես և հուշանվերներ ու արվեստի այլ հետաքրքիր գործեր:
ArtGallery.am -ում ներկայացված են 100-ավոր գործեր՝ տարբեր ոճի, թեմայի, գնի, չափի, ձևի ու ժամանակի:
Մեր հաճախորդներն են և կարող են լինել՝
- Արվեստասեր անհատներն ու Կոլեկցիոներները
- Անհատներ, ովքեր ցանկանում են իրենց կամ հարազատի ինտերիերը զարդարել բարձրաճաշակ արվեստի գործերով,
- Ինտերիերի դիզայներները
- Հյուրանոցները, Ռեստորաններն ու Սրճարանները
- Բիզնես կենտրոնները, ամենատարբեր Կազմակերպություններն ու Օֆիսները
Եթե նույնիսկ տվյալ պահին մեզ մոտ չգտնեք ձեր նախընտրած հեղինակի համապատասխան գործը, ապա կարող եք պատվիրել և ընդունելի ժամկետում այն կլինի ձեզ մոտ: Կարող եք պատվիրել նաև գործեր ձեր յուրահատուկ պահանջներով կամ կրկնօրինակված ցանկացած ֆոտո նկարից (այդ թվում ընտանեկան ալբոմց կամ լրիվ այլ նկարից): Մենք ընդունում ենք նաև պատվերներ կտավների՝ առաստաղների կամ պատերի վրա արտատպման համար, ինչպես և գերմեծ չափերի կտավների համար:
